ՆԱԽԱԲԱՆ

AAUG LogoՀայ Համալսարանականների Ընդհանուր Միութիւնը կեանքի է կոչւել 1943 թւականին, պատմականում իրանահայ հասնող սերունդների հայեցի կրթութեանն ու ազգային դաստիարակութեանը նպաստելու, նրանց մէջ բարձրագոյն ուսման փափագը խրախուսելու եւ հունաւորելու, ինչպէս նաեւ հանրութեան բժշկա-առողջագիտական կարիքներին գոհացում տալու եւ համահայկական նպատակների կենսագործմանը սատար հանդիսանալու նպատակադրութեամբ:
Շուրջ 75 տարի իր գոյութեան ընթացքում Հ.Հ.Ը.Մ.-ն աշխատել է հետեւեալ բնագաւառներում գիտական, հասարակական, մշակութային, հրատարակչական եւ մարզական:

 

ԻՆՉՊԷՍ ՍԿԻԶԲ ԱՌԱՒ ՄԻՈՒԹԻՒՆԸ

Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան գոյակոչման համար նախապայման էր համալսարանների հիմնադրումը երկրում, որը իրականացաւ սրանից 69 տարի առաջ, սահմանափակ հնարաւորութիւններով:
Հ.Հ.Ը.Մ.-ը ծնունդ է առել 1943 թւականի դեկտեմբեր 10-ին:
Միութեանս առաջին հիմնադիր պատգամաւորական ժողովի անդամներն են եղել:
AAUG Street SignԱբրահամեան Էմմա
Աբրահամեան Հրաչ
էորգեան Վանուշ
Դանիէլեան ԱլՖրէդ
Էլիազեան Մհեր
Խաչատրեան Նարբէյ
Ծատրեան Արտուշ
Կարապետեան Ռատթէոս
Ղարաբէգեան Շահէն
Մնացականեան Աշոտ
Մուրադեան Արծրունի
Յարութիւնեան Համլետ
Յովհաննիսեան Ռուբէն
AAUG BuildingՅովհաննիսեան Վարուժան
Նահապետեան Էդւարդ
Նահապետեան Վարդգէս
Ներսիսեանց Զաւէն
ՍաՖարեան Վարուժ
Ստեփանեան Սամսոն
Ստեփանեան Ռոստոմ
Տէրեան Էգլօն
Տէր-Մարտիրոսեան Քատրին
Ֆրանգեան Վարդգէս

Նրանք ներկայ են գտնւել միութեան զանազան բաժիններից պատգամաւորի հանգամանքով, որոնց համարում ենք միութեանս հիմնադիր անդամներ:

 
AAUG Building Old

 

ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՅՐԸ

1943 թւականին միութեան կենտրոնատեղին բաղկացած էր ընդամէնը մի փոքր սենեակից, որը օգտագործւում էր որպէս գրասենեակ:
1971-ին միութիւնն օժտւեց սեփական շէնքով, որը զբաղեցրել էր 550 քառ. մետր:
1978-ին եղած յարմարանքին աւելացւեց մի ընդարձակ սրահ, որն անւանւեց ՙՆիկոլ Աղբալեան՚ սրահ:
1991-ից սկսած միութենական բարերար հանգուցեալ պրն. Պարթեւ Մելիք Անդրէասեանի նիւթական նպաստի շնորհիւ սկսւեցին ՙՆ. Աղբալեան՚ սրահի ընդլայնման աշխատանքները:
1992-ին հանդիսաւոր կերպով կատարւեց վերանորոգւած ՙՆ. Աբղալեան՚ սրահի բացումը:

 

ՄԻՈՒԹԵԱՆ ՀԵՏԱՊՆԴԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Միութեան նպատակի կարեւոր կէտերն էին սերտ համագործակցութիւն ստեղծել հայ համալսարանականների միջեւ, նպաստել միութեան անդամների գիտա-մասնագիտական զարգացմանը, քաջալերել ու նպաստել հայ աշակերտներին շարունակելու իրենց կրթութիւնը համալսարաններում եւ գործօն մասնակցութիւն ունենալու իրանահայ գաղութի ազգային հասարակական եւ մշակութային աշխատանքների մէջ: Միութեան հիմնադրութիւնը ստեղծեց սպասւած ոգւեորութիւնը եւ մեծ թւով համալսարանականներ անդամագրւեցին նորաստեղծ միութեանը՚:
Երկրի ժամանակի տիրող պետական կարգերի կարգադրութեամբ հայոց ազգային դպրոցները 1936 թւականին փակւեցին, որով պահանջ զգացւեց հայեցի ուսման ու դաստիարակութեան հնարաւորութիւնից զրկւած պատանի-երիտասարդներին ի մի բերելու եւ որոշւեց ստեղծել հայեցի դաստիարակութեան մի կենտրոն:
Զարկ տալ Միութեան եւ երկրում միջնակարգ դպրոցների հայ աշակերտութեան կապերի ընդարձակմանն ու սերտացմանը այդ ճամբով գործնականապէս խրախուսել եւ օժանդակել նրանց բարձրագոյն մասնագիտական կրթութիւն ստանալու կարեւոր աշխատանքի իրագործմանը:
Զարկ տալ Իրանի եւ Սփիւռքում գործող նոյնանպատակ միութիւնների ու գիտա-մշակութային կենտրոնների հետ կապեր ստեղծելու եւ արդիւնաւէտ համագործակցութիւններ հաստատելու աշխատանքներին:
Օժանդակել Իրան-Հայաստան գիտա-մշակութային համգործակցութիւնների ընդարձակմանը, բարեկամական յարաբերութիւնների ամրապնդմանը եւ իրանագիտական ու հայագիտական աշխատանքների բարգաւաճմանը:
Զարկ տալ միութեան անդամ-ուհիների մասնագիտական սպասարկութիւններից հանրային կարիքներին եւս բաժին հանելու եւ գոհացում տալու գործընթացին:
Միութեան ՙՄենք սովորեցնելով ենք սովորում՚ նշանաբանով առաջնորդւելով, ըստ ամենայնի զարկ տալ միութեան եւ Իրանի միջնակարգ դպրոցների հայ աշակերտների կապերի ընդարձակմանն ու սերտացմանը եւ այդ ճամբով գործնականապէս խրախուսել եւ օժանդակել նրանց բարձրագոյն մասնագիտական կրթութիւն ստանալու կարեւոր նպատակի իրագործումին:
Համագործակցութիւն ստեղծել հայ համալսարանականների մէջ, նրանց գիտամասնագիտական, ազգային-հասարակական, մշակութային եւ մարզական հաւաքական աշխատանքների մղելու համար:
Օգտակար լինել հասարակութեանը, միութեան ունեցած բոլոր միջոցներով եւ համայնքի լայն խաւերին մասնակից դարձնել Միութեան եւ իր բաժանմունքների ընդհանրական աշխատանքներին: